Armenian Short Announcement

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Իրավաբանների և բիզնես կառավարման ոլորտի մասնագետների համար
Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք.Թբիլիսի), որից հետո ԱՄՆ-ում (Չիկագո) 

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների, փաստաբանների, վերջին կուրսի ուսանողների և ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ:

Ամերիկյան իրավունքի դպրոց (ԱԻԴ) ծրագիր.

  • Առաջին կիսամյակ-հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին 5 առցանց դասընթացներ Չիկագոյից (դասընթացները կես դրույքով հանգստյան օրերին)
  • Երկրորդ կիսամյակ-փետրվարից մայիս ամիսներին թվով 5 դասընթացներ տեղում` Թբիլիսիում, Վրաստանում (դասընթացները կես դրույքով հանգստյան օրերին),
  • Բոլոր 10 դասընթացներն անցկացվելու են ԱՄՆ Չիկագո-Քենթ համալսարանի դասախոսական անձնակազմի կողմից,
  • Ծրագիրն ավարտելուց հետո Ամերիկյան իրավունքի դպրոցի և ԱՄՆ Չիկագո-Քենթ Իրավաբանական Քոլեջի կողմից սերտիֆիկատի տրամադրում,
  • Ընդունելության համար TOEFL–ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում,
  • ԱԻԴ ծրագրի վճարը կազմում է 5900 ԱՄՆ դոլար, որը ենթական է վճարման երեք կամ ավելի մասերով,
  • Դիմումների սկզբնական վերջնաժամկետում դիմումի ներկայացման դեպքում վճարը կկազմի 5500 ԱՄՆ դոլար (զեղչ` 400 ԱՄՆ դոլար), իսկ ամբողջ գումարը կանխավճարով վճարելու դեպքում կլինի լրացուցիչ 600 ԱՄՆ դոլար զեղչ, ինչի արդյունքում ուսման վարձը կկազմի 4900 ԱՄՆ դոլար,
  • ԱԻԴ ծրագրի դիմումների սկզբնական վերջնաժամկետն է 25.06.2021թ-ը, իսկ դիմումների վերջնաժամկետն է 25.07.2021թ-ը,
  • Դիմումների համար էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
    • Ինքնակենսագրություն (CV)՝ անգլերեն լեզվով (ընդ որում, ինքնակենսագրականում պետք է նշվի ձեզ բնութագրող (երաշխավորող) անձի անուն, ազգանունը և կոնտակտային տվյալները),
    • իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում ուսանողները՝ ԲՈՒՀ-ից տեղեկանք,
    • անձնագրի և/կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն (ID):

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ էլեկտրոնային հասցեներին

Կամ կարող եք ներկայացնել նաև ձեր դիմումն առցանց եղանակով:

ԱՄՆ Չիկագո-Քենթ Իրավաբանական համալսարանի մագիստրոսական ծրագիր.

  • Ընդամենը մեկ կիսամյակ պարտադիր դասընթացներ (Օգոստոսից մինչև դեկտեմբեր կամ հունվարից մինչև մայիս ամիսները) ԱՄՆ-ում` Չիկագո, Իլինոյս նահանգում,
  • Մագիստրոսական կրթական աստիճան Չիկագո-Քենթում <<ԱՄՆ, միջազգաին և անդրազգային իրավունք>> մասնագիտացմամբ,
  • Ձեզ հնարավորություն է ընձեռվում ստանալ մագիստրոսական կոչում այլ` հետևյալ մասնագիտություններով երկու կիսամյակում` Դատավարական փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք, Ֆինանսական ծառայությունների իրավունք և Իրավական նորարարություն ու տեխնոլոգիա,
  • TOEFL–ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում,
  • 75% երաշխավորված մագիստրոսական կրթաթոշակի տրամադրում:
  • 100% մագիստրոսական կրթաթոշակի տրամադրում ԱԻԴ-ի շրջանավարտների համար 3.8 մոգի դեպքում,
  • Զեղչված 10,000 ԱՄՆ դոլար մագիստրոսական ուսման վարձ 43,000 ԱՄՆ դոլարի փոխարեն,
  • 7,250 ԱՄՆ դոլար ուսման վարձ երկրորդ ընտրովի կիսամյակի համար,
  • ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն
  • Ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագ-Քենթում ուսումը շարունակելու իրավունքի պահպանում,
  • Չիկագո-Քենթում մագիստրոսական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել դոկտորական կրթություն (Ph.D./SJD) Չիկագո-Քենթում 50-ից 75% կրթաթոշակի տրամադրմամբ,
  • Աշխարհի լավագույն տեղակայումը-Չիկագո-Քենթը տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի ներկայացուցիչներին

Արամ Չադրյանին-Հայաստանում ԱԻԴ ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ
հեռ․ +374  98 79-16-16, +374  77  07-62-62

Հարություն Չադրյանին-Հայաստանում ԱԻԴ ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ
հեռ․ +374 98 08-62-62

Քեթեվան Ջելաձեին (Ketevan Jeladze)–Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի, Թուրքիայի
տարածաշրջանային ԱԻԴ ծրագրի համահիմնադիր տնօրեն
[email protected], հեռ: +995 577 97 40 01 (Regular, Viber, WhatsApp)

Մաիա Մեշկիին (Maia Meskhi)– Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի, Թուրքիայի
տարածաշրջանային ԱԻԴ ծրագրի համահիմնադիր տնօրեն
[email protected], հեռ: +995 577 77 40 30 (Regular, Viber, WhatsApp)