Իրավագիտության մագիստրոսական (LL.M) ծրագիր Չիկագոյում (Իլլինոյս նահանգ, ԱՄՆ) 75% և 100% կրթաթոշակի տրամադրմամբ
ԱՄՆ-ում գործող բարձր վարկանիշ ունեցող Չիկագո-Քենթ, Իլինոյս Տեխնոլոգիական իրավագիտության համալսարանը (քոլեջը), Ամերիկյան իրավունքի դպրոցի (ԱԻԴ) հետ միասին հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր իրավաբանների, փաստաբանների, իրավագիտության բակալավրիատի վերջին կուրսի ուսանողների և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետների համար` 75% և 100% ուսման կրթաթոշակների տրամադրմամբ: Մասնավորապես.
Իրավագիտության մագիստրոսական (LL.M) ծրագիր Չիկագոյում (Իլլինոյս նահանգ, ԱՄՆ) 75% և 100% կրթաթոշակի տրամադրմամբ
ԱՄՆ-ում գործող բարձր վարկանիշ ունեցող Չիկագո-Քենթ, Իլինոյս Տեխնոլոգիական իրավագիտության համալսարանը (քոլեջը), Ամերիկյան իրավունքի դպրոցի (ԱԻԴ) հետ միասին հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր իրավաբանների, փաստաբանների, իրավագիտության բակալավրիատի վերջին կուրսի ուսանողների և բիզնեսի կառավարման ոլորտի մասնագետների համար` 75% և 100% ուսման կրթաթոշակների տրամադրմամբ: Մասնավորապես.
1. Ամերիկյան իրավունքի դպրոցի (ԱԻԴ) ծրագիր (Թբիլիսիում, Վրաստանում)
- 2 կիսամյակ դասընթացներ (2023թվականի հոկտեմբերից-2024թվականի մայիս ամիսներին) մագիստրոսական (LL.M) 10 կրեդիտներով,
- Կրթությունն առցանց (online) կամ տեղում`Թբիլիսիում, Վրաստանում և դասընթացները կիրականացվեն հանգստյան օրերին (շաբաթ և կիրակի) ամիսը մեկ անգամ,
- Դասընթացներն անցկացնում են Չիկագո-Քենթ համալսարանի պրոֆեսորները և ակադեմիկոսները, որոնք դասվում են լավագույնների շարքին,
- Ընդունելության համար TOEFL-ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում,
- Ներառված է ինտենսիվ իրավական անգլերենի դասընթաց,
- ԱԻԴ ծրագրի ուսման վարձը կրթաթոշակի (scholarship) տրամադրման դեպքում կկազմի 5800 ԱՄՆ դոլար, որը վճարվելու է մի քանի մասերով,
- ԱԻԴ ծրագրի ուսման վարձը, եթե ուսանողը չստանա կրթաթոշակ (scholarship), կկազմի 6950 ԱՄՆ դոլար, որը վճարվելու է մի քանի մասերով,
- Դիմորդներին ներկայացվող պահանջներ.
- իրավագիտության բակալավրի դիպլոմի առկայություն կամ վերջին կուրսում սովորելու վերաբերյալ տեղեկանք,
- կամ կրթական աստիճան բիզնեսի կառավարման, բանկային, ֆինանսների, հանրային քաղաքականության, տեխնոլոգիաների գծով 3 տարվա ղեկավարման (ղեկավար պաշտոնի) փորձով,
- անգլերեն լեզվի լավ գրավոր և բանավոր գիտելիքների առկայություն (TOEFL-ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում),
- հաջող մասնակցություն ընդունելության համար անցկացվող հարցազրույցին (Interview). Դիմումների ընդունման վերջանաժամկետն է 15.09.2023թվականը:
-
- Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին:
Դիմելու համար պահանջվող փաստաթղթերն են.
- Ինքնակենսագրություն (CV) անգլերեն լեզվով, որտեղ նշված կլինի դիմողին դրական բնութագրող անձի/անձանց (recommender) անուն(ներ)ը և կոնտակտային տվյալները,
- Դիպլոմ(ներ)ի կամ համալսարանի կողմից տրված տեղեկանքի պատճենը,
- Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Դիմողը կարող է լրացնել նաև դիմումն առցանց (online) եղանակով:
2. Մագիստրոսական (LL.M) ծրագիր Չիկագո-Քենթում (Իլլինոյս նահանգ, ԱՄՆ)
- ԱԻԴ ծրագրի շրջանավարտը շարունակում է մեկ կիսամյակ ուսումը Չիկագո-Քենթում ստանալով մագիստրոսական կրթական աստիճան ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք մասնագիտությամբ,
- 75% կրթաթոշակը երաշխավորվում է ԱԻԴ ծրագրի բոլոր շրջանավարտների համար,
- 100% կրթաթոշակը տրամադրվում է միայն ԱԻԴ ծրագրի այն շրջանավարտներին, ովքեր ապահովել են 3.8. ՄՈԳ (GPA 3.8),
- մագիստրոսական ծրագիրը համաշխարհային բիզնեսի և Ֆինանսական ծառայությունների իրավունք, իրավական նորարարություն ու տեխնոլոգիա, դատավարական փաստաբանություն և միջազգային մտավոր սեփականության իրավունք ուղղվածություններով պահանջում է երկու կիսամյակ կրթություն,
- նախքան ԱՄՆ մեկնելը, ԱԻԴ ծրագրի դիմորդները կուղորդվեն մագիստրոսական ծրագրի դիմումի և ԱՄՆ վիզայի ընթացակարգի և Չիկագոյում, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ բնակության համար,
- ԱԻԴ ծրագրի շրջանավարտներն ազատվում են TOEFL-ի կամ IELTS-ի քննությունից,
- մագիստրոսական ծրագրի ուսման վարձը Չիկագո-Քենթում ԱԻԴ ծրագրի շրջանավարտների համար կկազմի 10,000 ԱՄՆ դոլար (կվճարվի մի քանի մասնաբաժիններով) 43,860 ԱՄՆ դոլար ստանդարտ ուսման վարձի փոխարեն,
- մագիստրոսական կիսամյակը կարող է շարունակվել ԱԻԴ ծրագիրն ավարտելուց անմիջապես հետո կամ ցանկացած կիսամյակ ԱԻԴ-ն ավարտելուց հետո երեք ուսումնական տարիների ընթացքում,
- Internships-գործնական պրակտիկ փորձը Չիկագո-Քենթի ներքին իրավաբանական խմբի նորարարական կլինիկաների միջոցով խթանում է կարիերայի առաջխաղացումը,
- Externships-Չիկագո-Քենթի խորը կապերը Չիկագոյի իրավաբանական համայնքի, լավագույն մասնավոր իրավաբանական ընկերությունների, կորպորացիաների և փաստաբանական կազմակերպությունների հետ կօգնեն ուսանողներին փորձի ձեռք բերման համար,
- Չիկագո-Քենթում երկու կիսամյակ սովորելը թույլ է տալիս մուտք գործել OPT ԱՄՆ-ում (12 ամսյա հետուսումնական աշխատանքի թույլտվություն),
- երկու կիսամյակ Չիկագո-Քենթում սովորելու դեպքում շրջանավարտները կարող են մասնակցել փաստաբանների որակավորման քննությունների (BAR exam) ԱՄՆ-ում:
- Չիկագո-Քենթն ունի աշխարհի լավագույն տեղակայումը-Չիկագո-Քենթը տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը, տեղակայված է քաղաքի կենտրոնում,
- Չիկագո-Քենթն ունի բավականին բարձր վարկանիշ (Rankings) համաշխարհային կրթական համակարգում։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեր պաշտոնական ներկայացուցիչների հետ Viber-ի, WhatsApp-ի, կամ ուղիղ կապի միջոցով.
+374 98 79 16 16
+1 (773) 627-7522
+995 577 974-001
+995 577 774-030
Կամ ուղարկել ձեր հարցերը և ստացել մանրամասն կողմնորոշում էլեկտրոնային փոստի միջոցով.
[email protected]
[email protected]