ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Իրավաբանների և բիզնես կառավարման ոլորտի մասնագետների համար
Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք.Թբիլիսի), որից հետո ԱՄՆ-ում (Չիկագո)
ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների, փաստաբանների, վերջին կուրսի ուսանողների և ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց համար՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ:
Ամերիկյան իրավունքի դպրոց (ԱԻԴ) ծրագիր.
- Երկու կիսամյակ դասընթացներ կես դրույքով (Part-time study) 2021թ-ի հունվարից մինչև դելտեմբեր ամիսները:
- ԱԻԴ ծրագիրը լավ համապատասխանում է ձեր մասնագիտական գործունեությանը:
- Ընդամենը թվով 10 դասընթացներ ԱՄՆ Չիկագո-Քենթ համալսարանից ժամանած դասախոսների կողմից, որից իրական ժամանակ ռեժիմով անցկացվող թվով 5 դասընթացներ Վրաստանում, Թբիլիսիում և առցանց (Online) եղանակով անցկացվող թվով 5 դասընթացներ ԱՄՆ-ից:
- Ընդունելության համար TOEFL–ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում:
- Ծրագիրն ավարտելուց հետո Ամերիկյան իրավունքի դպրոցի և ԱՄՆ Չիկագո-Քենթ Իրավաբանական Քոլեջի կողմից սերտիֆիկատի տրամադրում:
- ԱԻԴ ծրագրի վճարը կազմում է 5900 ԱՄՆ դոլար, որը ենթական է վճարման երեք կամ ավելի մասերով:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20 հունվարի 2021թ-ը:
- Դիմումների համար էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
- Ինքնակենսագրություն (CV)՝ անգլերեն լեզվով (ընդ որում, ինքնակենսագրականում պետք է նշվի ձեզ բնութագրող (երաշխավորող) անձի անուն, ազգանունը և էլեկտրոնային փոստի հասցեն),
- իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում ուսանողները՝ ԲՈՒՀ-ից տեղեկանք,
- անձնագրի և/կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն (ID):
ԱՄՆ Չիկագո-Քենթ Իրավաբանական համալսարանի մագիստրոսական ծրագիր.
- Ընդամենը մեկ կիսամյակ պարտադիր դասընթացներ (Օգոստոսից մինչև դեկտեմբեր կամ հունվարից մինչև մայիս ամիսները) ԱՄՆ-ում` Չիկագո, Իլինոյս նահանգում:
- Լրիվ դրույքով մագիստրոսական դասընթացներ (Full-time LL.M study):
- Մագիստրոսական կրթական աստիճան Չիկագո-Քենթում <<ԱՄՆ, միջազգաին և անդրազգային իրավունք>> մասնագիտացմամբ:
- Ձեզ հնարավորություն է ընձեռվում ստանալ մագիստրոսական կոչում այլ` հետևյալ մասնագիտություններով երկու կիսամյակում` Դատավարական փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք, Ֆինանսական ծառայությունների իրավունք և Իրավական նորարարություն ու տեխնոլոգիա:
- Չիկագո-Քենթում մագիստրոսական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել դոկտորական կրթություն (Ph.D./SJD) Չիկագո-Քենթում 50-ից 75% կրթաթոշակի տրամադրմամբ:
- TOEFL–ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում:
- 75% երաշխավորված մագիստրոսական կրթաթոշակի տրամադրում:
- 100% մագիստրոսական կրթաթոշակի տրամադրում ԱԻԴ-ի շրջանավարտների համար 3.8 մոգի դեպքում:
- 10,000 ԱՄՆ դոլար մագիստրոսական ուսման վարձ 44,000 ԱՄՆ դոլարի փոխարեն:
- 7,250 ԱՄՆ դոլար ուսման վարձ երկրորդ ընտրովի կիսամյակի համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱԻԴ ծրագրի պաշտոնական երկայացուցիչներ Արամ Չադրյանին
(հեռ․ +374 98 79-16-16, +374 77 07-62-62) կամ Հարություն Չադրյանին (հեռ․+374 98 08-62-62)։