Image

ՀՀ իրավաբանների և

այլ մասնագետների համար 

Չիկագո - Քենթիիրավաբանական քոլեջը

հայտարարում է իրավագիտության

մագիստրոսի ծրագիրՎրաստանում

ք. Թբիլիսի և ԱՄՆ-ում (Չիկագո)

75% -100%  կրթաթոշակների

տրամադրմամբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ստացիր 75% և 100% չափով ուսումնական կրթաթոշակ Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավագիտության մագիստրոսի ծրագիր համար Վրաստանում (ք.Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո)

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների և ոչ իրավաբան մասնագետների համար՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ հետևյալ պայմաններով.

Ամերիկյան իրավունքի դպրոց ծրագրի հիմնական առավելությունները`

  • Դասընթացներ միայն ամիսը մեկ անգամ` շաբաթ և կիրակի օրերին, ինչը հնարավորություն կտա այն համատեղել ձեր աշխատանքի հետ,
  • Ընդամենը թվով 10 դասընթացներ ԱՄՆ Չիկագո-Քենթ համալսարանից ժամանած դասախոսների կողմից, որից իրական ժամանակ ռեժիմով անցկացվող թվով 5 դասընթացներ Վրաստանում, Թբիլիսիում 2020թ-ի հոկտեմբերից մինչև 2021թ-ի մայիս ամիսները և առցանց (Online) եղանակով անցկացվող թվով 5 դասընթացներ: Ընդ որում, կորոնավիրուսի համաճարակի շարունակական բնույթ կրելու պարագայում, բոլոր դասընթացները հնարավոր է կազմակերպել առցանց եղանակով,
  • Ընդունելության համար TOEFL–ի կամ IELTS-ի քննություն չի պահանջվում,
  • Ծրագիրն ավարտելուց հետո Ամերիկյան իրավունքի դպրոցի և ԱՄՆ Չիկագո-Քենթ Իրավաբանական Քոլեջի կողմից սերտիֆիկատի տրամադրում,
  • ԱԻԴ  ծրագրի ավարտից հետո անմիջապես և արտոնյալ  պայմաններով  ընդունելույթուն  Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի  իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին,
  • Ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում ԱՄՆ Չիկագ-Քենթում ուսումը շարունակելու իրավունքի պահպանում: 

Դիմումների ներկայացման համար ներբեռնիր հայտարարությունը: Այս ծրագրին դիմելու իրավունք ունեն`

  • Նրանք, ովքեր ունեն իրավաբանական կրթության բակալավրի կոչում/LL.B կամ վերջին կուրսի ուսանող են կամ
  • Նրանք, ովքեր ունեն բիզնեսի կառավարման կրթական աստիճան և 3+ տարիների մասնագիտական աշխատանքային փորձ ղեկավարման պաշտոններում կամ միջին կարիերայի մասնագետներ։

ԱՄՆ Չիկագո-Քենթ Իրավաբանական համալսարանի մագիստրոսական ծրագրի հիմնական առավելությունները`

  • Ընդամենը մեկ կիսամյակ պարտադիր դասընթացներ (Օգոստոսից մինչև դեկտեմբեր կամ հունվար ամիսները) ԱՄՆ-ում` Չիկագո, Իլինոյս նահանգում,
  • Քոլեջն ավարտելուց հետո իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհում,
  • TOEFL–ի կամ IELTS-ի քննությունից ազատման երաշխավորում,
  • Երաշխավորված 75% ուսումնական կրթաթոշակի տրամադրում,
  • Ամբողջական (100%) ուսումնական կրթաթոշակի տրամադրում, եթե ուսանողը Ամերիկյան իրավունքի դպրոց ծրագրի քննությունների արդյունքումձեռք է բերել8. ՄՈԳ,
  • Ձեզ հնարավորություն է ընձեռվում ստանալ մագիստրոսական կոչում այլ` հետևյալ մասնագիտություններով երկու կիսամյակում` Դատավարական փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք, Ֆինանսական ծառայությունների իրավունք և Իրավական նորարարություն ու տեխնոլոգիա,
  • ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն,
  • Չիկագո-Քենթում մագիստրոսական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել դոկտորական կրթություն (Ph.D./SJD) Չիկագո-Քենթում 50-ից 75% կրթաթոշակի տրամադրմամբ,
  • Ուժեղ մասնագիտական ցանցի  զարգացումը և ԱՄՆ տարբեր մասնագիտական համայնքների հետ կապերի հաստատումը անգնահատելի ռեսուրս կարող է հանդիսանալ գտնելու հեռանկարային գործատուներ և հաճախորդներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԱԻԴ ծրագրի պաշտոնական երկայացուցիչներ Արամ Չադրյանին

 (հեռ․ +374  98 79-16-16, +374  77  07-62-62) կամ Հարություն Չադրյանին (հեռ․+374 98 08-62-62)։

© Copyright SAL 2017.