sal-iil.png

 

ՀՀ իրավաբանների համար 

Չիկագո - Քենթիիրավաբանական քոլեջը հայտարարում է իրավագիտության մագիստրոսի ծրագիրՎրաստանում (ք. Թբիլիսի) և ԱՄՆ-ում (Չիկագո) 75% -100%  կրթաթոշակների տրամադրմամբ

 

ԱՄՆ-ում հիմնադրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջը Կովկասում Ամերիկյան Իրավունքի Դպրոցի հետ համատեղ, հայտարարում է երկու փոխկապակցված ծրագրեր ՀՀ իրավաբանների համար՝ երաշխավորված 100% և 75% կրթաթոշակի տրամադրմամբ.

 

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագիր /Թբիլիսի, Վրաստան/ և այնուհետև
  • Իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագիր /Չիկագո, Իլլինոյս նահանգ, ԱՄՆ/:

 

Ամերիկյան իրավունքի դպրոցի ծրագրի տևողությունն է երկու կիսամյակ Վրաստանում, Թբիլիսիում` 2020թ-ի հունվարից մայիս (առաջին կիսամյակ) և սեպտեմբերից դեկտեմբեր (երկրորդ կիսամյակ): Երկու կիսամյակը ներառում  է 10 պարտադիր դասախոսություններ, որոնք անց են կացվելու անգլերենով, բացառապես ԱՄՆ–ից և Միացյալ թագավորությունից ժամանած Չիկագո-Քենթի դասախոսների կողից: Նշված տասը պարտադիր դասընթացները ընդգրկում են հետևյալ արդիական առարկաները՝ Միջազգային բիզնես գործարքներ, Էլեկտրոնային առևտուր, Առցանց գործարքներ, Հակամենաշնորհային իրավունք, Մտավոր սեփականության ակտիվների կառավարում, Մտավոր սեփականության իրավունք, Համաշխարհային մտավոր սեփականության իրավունք,  Ապրանքային նշանի իրավունք, Համեմատական իրավունք, Ամերիկյան իրավական համակարգի ներածություն և Իրավաբանական գրագրություն:

 

Ուսումնական մեթոդը ենթադրում է ամսական մեկ անգամ (հինգ դասընթաց յուրաքանչյուր կիսամյակ) անցկացվող ինտենսիվ դասախոսություն` բացառապես հանգստյան օրերին` ժամը 10.00-ից մինչև 17.00-ն: Ընդհանուր առմամբ, 5 հանգստյան օր դասընթացները պետք է անցկացվեն իրական ժամանակի ռեժիմով: Բացի այդ, ԱԻԴ ուսանողներին տրվելու են նյութեր դասընթացներից առաջ և հետո ընթերցանության համար: ԱԻԴ ծրագրի  համակցված կառուցվածքը միավորում է 5 դասընթացներ Թբիլիսիում, Վրաստանում՝ ինտենսիվ իրական ժամանակի ռեժիմով և 5 դասընթացներ առցանց ռեժիմով: Այն ուսանողները, ովքեր կարող են հանգստյան օրերն անցկացնել աշխատանքից և ընտանիքից հեռուև ցանկություն կունենան ավելի շատ ժամանակ անցկացնել ավանդական լսարանայինմիջավայրում, ամսեկան մեկ անգամ կհրավիրվեն Թբիլիսի՝ մասնակցելու տասը պարտադիր դասընթացների: Այն ուսանողները, ովքեր Վրաստանից չեն և չեն կարող ֆիզիկապես մասնակցել իրական ժամանակի ռեժիմով անցկացվող դասընթացներին, կարող են 5 դասընթացներին մասնակցել առցանց ռեժիմով, սակայն մնացած 5 դասընթացների մասնակցությունը լսարանային դասընթացների միջոցով պարտադիր է: Համաձայն վերոնշյալ հնարավորության, ուսանողները կարող են նախապես ընտրել ԱԻԴ ծրագրի ուսումնառության իրենց համար նախընտրելի տարբերակը: ԱԻԴ ծրագիրը կտեղեկացնի ուսանողներին, թե որ դասընթացները կարող են անցկացվել առցանց ռեժիմով:

 

Ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտները շարունակում են իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի համար իրենց կրթությունը Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում /Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ/: Մագիստրոսի դասընթացներն Չիկագո-Քենթում տևում է մեկ կիսամյակ /հինգ ամիս/, մեկ ուսումնական տարվա փոխարեն` «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Սա հետբուհական ակադեմիական ծրագիր է, որի տևողությունը հինգ ամիս է ԱԻԴ շրջանավարտների համար: ԱԻԴ–ի վկայական ունենալու պարագայում, իրավաբանական գիտությունների մագիստրոսական կոչում ստանալու համար անհրաժեշտ է մեկ կիսամյակ լիարժեք ուսուցում, միևնույն ժամանակ կարող են շարունակել կրթությունը ևս մեկ կիսամյակ Իրավաբանական գիտությունների թեկնածու (Ph.D) ծրագրով և մասնագիտական այլ ձեռքբերումների (փաստաբանական քնության) համար:

 

Մեր ծրագրի շրջանավարտները կստանան՝

  • Ամերիկյան իրավունքի դպրոցի ավարտական վկայագիր, Թբիլիսիում, Վրաստանում ԱԻԴ ծրագիրը ավարտելուց հետ: Վկայագիրը կտրվի Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի կողմից համատեղ՝ ստորագրված Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի դեկանի և Ամերիկյան իրավունքի դպրոցի ղեկավարի կողմից։
  • Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջի Մագիստրոսի դիպլոմ Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջն ավարտելուց հետո:

 

ԱԻԴ ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ին համագործակցելով Չիկագո-Քենթ Իրավաբաական քոլեջի հետ, նպատակ ունենալով կատարել գիտելիքների ընդլայնում, համաշխարհային իրավունքի տարածում, շուկայում նոր տեղ գտած պետությունների իրավաբանների համար ժամանակակից իրավաբանական կրթություն ստանալու հավասար հասանելիություն: Հիմնադրումից ի վեր, ԱԻԴ ծրագիրը մեկնարկել է Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, 12 Բալկանյան, Մեջերկրածովյան, և Եվրոպական երկրներ, Ղազախստան ներառյալԿենտրոնական Ասիայի  հինգ երկրներ։ 2012թ.-ից սկսած ԱԻԴ ծրագիրը ավարտել են ավելի քան 600 ուսանողներ Վրաստանից, Ադրբեջանից, Հունաստանից, Կիպրոսից, Իտալիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունից, Սերբիայից, Ալբանիայից, Ղազախստանից և Ղրղստանից: Ուրախ ենք նշել, որ ԱԻԴ շրջանավարտներից 85- ը ՀՀ –ից են:

 

Մեր ծրագրի առավելություններն են՝

  • Առանց աշխատանքից կտրվելու Թբիլիսիում անցկացվող ԱԻԴ ծրագրերի շրջանակներում դասընթացներին մասնակցության հնարավորություն` ինտերակտիվ՝ իրական ժամանակի ռեժիմով և/կամ առցանց դասընթացներին մասնակցության միջոցով։ Դասընթացների համակցված կառուցվածքը հնարավորություն է տալիս ավարտել Թբիլիսիում անցկացվող ԱԻԴ դասընթացը՝ մասնակցելով 5 ինտենսիվ իրական ժամանակի ռեժիմով դասընթացներին և 5 առցանց դասընթացներին ավանդական լսարաններում թվային տեխնիկայի միջոցով:
  • ԱԻԴ ծրագրի շրջանավարտների համար TOEFL-ից ազատման երաշխավորում. ԱԻԴ և Իրավաբանական գիտությունների մագիստրոսի ծրագրերի հայտեր ներկայացնելու միջոցով առանց TOEFL–ի կամ IELTS-ի քննության:
  • ԱԻԴ  ծրագրի ավարտից հետո անմիջապես և արտոնյալ  պայմաններով  ընդունելույթուն  Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի  իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրին:
  • Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջում «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք»մասնագիտությամբ Իրավաբանական գիտությունների մագիստրոսի աստիճանի ձեռքբերման հնարավորոթյուն մեկ կիսամյակում`մեկ ուսումնական տարվա փոխարեն:
  • Երաշխավորված 75% և 100% կրթաթոշակի տրամադրում:
  • Հնարավորություն ԱԻԴ ծրագրի շրջանավարտներին ստանալու մագիստրոսի աստիճան երկու կիսամյակում այնպիսի պահանջվող մասնագիտացումներով, ինչպիսիք են՝ Դատավարական փաստաբանություն, Միջազգային մտավոր սեփականության իրավունք, Ֆինանսական ծառայությունների իրավունք և Իրավական նորարարություն ու տեխնոլոգիա՝ երաշխավորված 75% կրթաթոշակի տրամադրմամբ (մասնագիտացված մագիստրոսական ծրագրերը Չիկագո-Քենթում պահանջում են, որ առաջին կիսամյակը սկսվի աշնանային ժամանակահատվածում։ Մասնագիտացված մագիստրոսական ծրագրերի համար գարնանային մեկնարկ հնարավոր չէ իրականացնել)։
  • Չիկագո-Քենթում մագիստրոսական ծրագրի ավարտից հետո շրջանավարտները կարող են շարունակել դոկտորական կրթություն (Ph.D./SJD) Չիկագո-Քենթում 75% կրթաթոշակի տրամադրմամբ:
  • ԱԻԴ ծրագրի համար սահմանված ուսմանվարձը երկու կամ ավել փուլերով վճարելու հնարավորություն:
  • Ծրագրի ավարտից հետո 3 տարիների ընթացքում Չիկագ-Քենթում ուսումը շարունակելու իրավունքի պահպանում: ԱԻԴ շրջանավարտները, ովքեր հետաքրքրված են ստանալու մագիստրոսի աստիճան «ԱՄՆ, Միջազգային և Անդրազգային Իրավունք» մասնագիտությամբ կարող են սկսել իրենց ուսումը ցանկացած կիսամյակ՝ գարնանը կամ աշնանը, և ուսումը ավարտին հասցնել մեկ կամ երկու կիսամյակում։
  • ԱՄՆ-ում ուսումնական հաստատության ներսում և դրանից դուրս աշխատելու հնարավորություն:
  • Վերապատրաստման հնարավորություն ԱՄՆ-ում:
  • Աշխարհի լավագույն տեղակայումը, Չիկագո-Քենթը տեղակայաված է Չիկագոյի սրտում, որն համարվում է աշխարհում լավագույն իրավական և ֆինանսական շուկաներից մեկը։
  • Ուժեղ մասնագիտական ցանցի զարգացումը և ԱՄՆ տարբեր մասնագիտական համայնքների հետ կապերի հաստատումը անգնահատելի ռեսուրս կարող է հանդիսանալ գտնելու հեռանկարային գործատուներ և հաճախորդներ:

 

Ծրագրի ազդեցությունը դիմողների կարիերայի վրա

  • Վերջին տարիներին Չիկագո-Քենթի մագիստրոսական ծրագրի շրջանավարտները շարունակել են իրենց մասնագիտական գործունեությունը ԱՄՆ-ում՝ փաստաբանական քննությունները հանձնելով և/կամ լրացուցիչ գործնական պարապմունքների /OPT/ համար դիմելով:
  • Շրջանավարտներից մյուս մասը վերադարձել են իրենց երկրներ, ավելի լավ հասկանալով Ամերիկյան իրավունքի առանձնահատկությունները, ինչպես նաև ձեռք բերելով միջազգային, Եվրոպական և Ամերիկյան իրավաբանների, իրավաբանական գրասենյակների և կառավարական գործակալությունների հետ ավելի լավ աշխատելու հմտություն: Նրանցից շատերը վերադառնալուց անմիջապես հետո ներգրավվել են առաջատար բիզնես ոլորտներում կամ իրավաբանական գրասենյակներում:
  • Յուրաքանչյուր դեպքում, ստացված գիտելիքները և Չիկագոյում մշակված ցանցը, Չիկագո-Քենթ ԱԻԴ ծրագրի միջոցով շարունակում է ունենալ հսկայական անհատական և մասնագիտական արժեք։

 

Կրթաթոշակը և ուսման վարձը

  • Հաշվի առնելով Հայաստանում ֆինանսական պայմանները և Թբիլիսիում ԱԻԴ ծրագրի մասնակցության նպատակով ճանապարհածախսերը, ԱԻԴ ծրագրի վարձավճարը նվազեցվել է և այն կազմում է 5900 ԱՄՆ դոլար: Ընդ որում, վարձավճարը կարող է վճարվել երեք մասով: Բայց այն ուսանողները, ովքեր կնախընտրեն վճարել նախապես կանխավճարի տեսքով, ապա վարձավճարը կկազմի 5500 ԱՄՆ դոլար։
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջի իրավաբանական գիտությունների մագիստրոսական ծրագրի վարձավճարը, 75% կրթաթոշակի տրամադրումից հետո, կազմելու է 10.000 ԱՄՆ դոլար` 44.000 ԱՄՆ դոլարի փոխարեն: Ընդ որում, վճարումը պետք է կատարվի Չիկագո-Քենթում ուսանողի կողմից Չիկագո ժամանելուց հետո։
  • Ամբողջական (100%) ուսման կրթաթոշակի տրամադրում Չիկագո-Քենթ քոլեջում /Չիկագոյո, ԱՄՆ /, ուսումնառության համար՝ կրթաթոշակը սահմանվել է Չիկագո-Քենթի իրավաբանական քոլեջի իրավական ակտերով: Նշված կրթաթոշակը ստանալու համար ուսանողները պետք է ԱԻԴ ծրագրով /Վրաստան/ քննությունների արդյունքում ունենան առնվազն 3.8. ՄՈԳ: Չիկագո-Քենթ քոլեջի դեկանի և Ամերիկյան Իրավունքի Դպրոցի ղեկավարի կողմից քննության կառնվեն վերը նշված պայմանին համապատասխանող ուսանողների դիմումները և կընտրվի առավել բարձր որակավորում ունեցող ուսանողը:
  • Չիկագո-Քենթի Իրավաբանական քոլեջում լրացուցիչ երկրորդ կիսամյակի համար վարձավճարը կկազմի 7250 ԱՄՆ դոլար` 22000 ԱՄՆ դոլարի փոխարեն (ինչպես ընտրովի երկրորդ կիսամյակի, այնպես էլ երկու կիսամյակ մասնագիտացված մագիստրոսական ծրագրերի համար)։

 

Ովքեր պետք է դիմեն այս ծրագրին`

  • Նրանք, ովքեր հետաքրքրված են Չիկագո-Քենթի մագիստրատուրայի կրթությամբ պետք է ունենան առաջին կարգի իրավաբանական կրթություն (բակալավրի կոչում/LL.B) կամ պետք է լինեն վերջին կուրսի ուսանող։
  • Նրանք, ովքեր հետաքրքրված են բիզնես իրավունքի ոլորտում և ստանալ միայն ԱԻԴ սերտիֆիկատ, ապա ցանկացած բարձրագույն կրթություն ունեցող դիմող (ով ունի բակալավրի կրթություն կամ վերջին կուրսի ուսանող է) կարող է փաստաթղթերը ներկայացնել ԱԻԴ ծրագիր։

 

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է մինչև սույն թվականի դեկտեմբերի 5-ը։ Դիմողն էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը

  • Ինքնակենսագրություն՝անգլերեն լեզվով,
  • Երաշխավորական նամակ (reference letter) ՝գրված կամ թարգմանված անգլերեն լեզվով՝ կոնտակտային ինֆորմացիայի նշումով,
  • Իրավաբանական գիտությունների բակալավրի դիպլոմի պատճենը, իսկ Իրավունքի բակալավրիատի վերջին կուրսում ուսանողները՝ ԲՈՒՀ-ից տեղեկանք:
  • Անձնագրի և/կամ անձը հաստատող փաստաթղթի պատճեն (ID):

 

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեներովadmission@chicagokentlaw.ge, r.warner@chicagokentlaw.ge, k.jeladze@chicagokentlaw.ge, m.meskhi@chicagokentlaw.ge

 

Զբաղվածության խնդիրներ

 

Չիկագոյում երկու կիսամյակների ավարտից հետո իրավագիտության մագիստրոսը իրավունք ունի աշխատել ուսումնական հաստատության տարածքից դուրս:

Աշխատաքային թույլտվությունը պահանջվում է ուսումնական հաստատության տարածքից դուրս բոլոր տեսակի աշխատանքների համար և տրվում է Միացյալ Նահանգների իմիգրացիոն մարմնի կողմից՝վճարովի գործնական ուսուցման դիմաց։ Ընդհանուր առմամբ, F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողները կարող են դիմել 12-ամյա տևողությամբ Գործնական Ուսուցման համար, որը սկսվում է իրենց երկու կիսամյակ տևողությամբ ուսուցման ավարտից հետո, որի ընթացքում F1 մուտքային արտոնագիր ունեցող ուսանողին, ով ստացել է իր գիտական աստիճաններն ավելի քան 9 ամիսների ընթացքում, Միացյալ Նահանգների Քաղաքացիության և Ներգագթյալների Ծառայությունների կողմից թույլատրվում է մեկտարի ժամկետով ուսանողական մուտքային արտոնագրի վերաբերյալ Աշխատանքային Լիազորության Փաստաթղթի ներքո գործնական ուսուցում ստանալ` իրենց կրթությունն ամբողջական դարձնելու համար։

Փաստաբանական քննություններ

Փաստաբանական քննությունները անցկացվում են համազգայնորեն փետրվար և հուլիս ամիսներին։ Քննությանը մասնակցելու պահանջները նահանգից նահանգ տարբերվում են, հետևաբար, ուսանողներին խորհուրդ է տրվում այցելել կոնկրետ նահանգի իրավաբանական գրասենյակի էլեկտրոնային կայք՝առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար։ Տարբեր քննությունների և հիմնական նահանգային իրավաբանական մարմինների հղումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար այցելել Փաստաբանական քննություն հանձնողներիԱզգային Խորհրդակցություն (National Conference of Bar Examiners) էլեկտրոնային կայք։

 

ԲՈՒՀ

Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը համարվում է Իլլինյոս նահանգի երկրորդ ամենահին իրավունքի դպրոցը։ Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջը 1936թ-ին հավատարմագիր է ստացել Ամերիկյան փաստաբաններ իասոցիացիայի կողմից, իսկ 1951 թ-ից անդամագրվել է Ամերիկյան իրավունքի դպրոցների Ասոցիացիային: Միացյալ Նահանգների News & World Reports ամսագիրը, որը N1 վարկանիշային գործակալն է Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջին շնորհել է հետևյալ մրցանակը ամենապահանջվող և ամենահայտնի ծրագրերի ծարքում`դատավարական փաստաբանություն՝ 5-րդ տեղ, Մտավոր սեփականության իրավունք՝ 13-րդ տեղ, Իրավաբանական գրավոր խոսք՝ 17-րդ տեղ: Համաձայն Միացյալ Նահանգների News & World Reports ամսագրի` Չիկագո-Քենթ քոլեջի շրջանավարտների զբաղվածության ցուցանիշը ավարտելուց անմիջապես հետո կազմում է 66.2% և 90.7% ավարտելուց հետո 9 ամսվա ընթացաքում:

Օգտակար հղումներ՝

Ամերիկյան իրավունքի դպրոց՝ www.salchicagokent.com

Չիկագո-ՔենթԻրավունքի Քոլեջի՝www.kentlaw.iit.edu

Ֆեյսբուքյան բիզնես էջ՝  School of American Law Armenia, Chicago-Kent College of Law

Տեսանյութ՝ What Makes a Law School Great: Inside Chicago-Kent http://youtu.be/pKu1V5UTjUQ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ դիմել

  • Արամ Չադրյանին-Հայաստանում ԱԻԴ ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ

 (հեռ․ +374  98 79-16-16, +374  77  07-62-62, էլ․ փոստ՝ achadryan@yahoo.com)

կամ

  • Հարություն Չադրյանին-Հայաստանում ԱԻԴ ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ (հեռ․ +374 98 08-62-62)
  • Քեթեվան Ջելաձեին (Ketevan Jeladze)–ԱԻԴ Կովկասի, Թուրքիայի, Միջերկրածովյան, Բալկանների, Կենտրոնական Ասիայի համահիմնադիր և տարածաշրջանային տնօրեն

Էլ փոստ՝ k.jeladze@chicagokentlaw.ge,kjeladze@kentlaw.iit.edu

Լինքեդին /LinkedIn/: KetevanJeladze

Հեռ: +995 577 97 40 01 (Regular, Viber, WhatsApp)

  • Մաիա Մեշկիին (Maia Meskhi)– ԱԻԴ Կովկասի, Թուրքիայի, Միջերկրածովյան, Բալկանների, Կենտրոնական Ասիայի համահիմնադիր և գործադիր տնօրեն,

Էլ փոստ: m.meskhi@chicagokentlaw.ge, mmeskhi@kentlaw.iit.edu

Լինքեդին /LinkedIn/: Maia Meskhi

Հեռ: +995 577 77 40 30 (Regular, Viber, WhatsApp)

Program Advantages
Guaranteed Admission

Preferential and immediate admission to Chicago-Kent LL.M after completion of SAL Program.

© Copyright SAL 2017.